Ռեջեբ Էրդողան. «Հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն էր»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ապրիլի 24-ին հայտարարել է, որ «հայերի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր»: Այս մասին գրառում է հրապարակվել Թուրքիայի նախագահականի թվիթերյան միկրոբլոգում:
«Անատոլիայի մուսուլմաններին, նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցներիի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել այդ ժամանակահատվածում», - հայտարարել է Էրդողանը:
Նա նաև ասել է, որ Թուրքիան իր արխիվները «մինչև վերջ բացել է»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում