«Յուվենտուսը» առաջին տեղում է․ Յուվենտուս-Կյևո՝ 2։0
Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» Վերոնայում հյուրընկալվեց «Կյևոյին» և հաղթանակ տոնեց՝ 2:0 հաշվով։ Խաղի ընթացքում հրաշալի գոլերով հանդես եկան գերմանացի Սամի Խեդիրան և արգենտինացի Գոնսալո Իգուաինը: Դաշտի տերերը հանդիպումն ավարտեցին 9 ֆուտբոլիստներով;
«Յուվենտուսը» 56 միավորով բարձրացավ առաջին տեղ և 2 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նապոլիի» նկատմամբ:
Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր
«Կյևո» - «Յուվենտուս»՝ 0:2
Սամի Խեդիրա, 67, Գոնսալո Իգուաին, 88
Հեռացումներ՝ Սամուել Բաստիեն («Կյևո»), 37, երկրորդ դեղին քարտ, Ֆաբրիցիո Կաչիատորե («Կյևո»), 61
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում