ԵԺԿ նախագահ. «Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար»
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին։
«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին և իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են։
Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլև անցյալի սխալները չկրկնելու համար։
Սա է պատճառը, որ դեռևս 2015թ-ի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձև ընդունեց»,- նշել է նա։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում