Հունվարի 28-ին Թուրքիայի ՌԾՈՒՀունաստանի առափնյա պահպանության մոտորանավին և պարեկային նավին թույլ չի տվել Էգեյան ծովում մոտենալ վիճելի կղզի Իմիային (Կարդաք), նշված է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կշարունակի «երկրի շահերը պաշտպանել միջազգային իրավունքի շրջանակում»:

1996 թվականին Էգեյան ծովում Իմիայի 2 ժեռուտ կղզիների՝ տարածքային պատականելության մասին վեճը Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամի էր հանգեցրել: Հակամարտությունը դադարեցվել էր միջազգային հանրության, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջամտությունից հետո: