Կարո Փայլանը ապրիլի 24-ի կապակցության առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան (մեջլիս) է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է ուսումնասիրել 1915թ. ապրիլի 24-ին կալանավորված և հետո սպանված հայ մտավորականների ճակատագիրը, պարզել նրանց աճյունների գտնվելու վայրը՝ հավուր պատշաճի հուղարկավորելու համար: Այս մասին տեղեկանում է «Էրմենիհաբեր»-ը։
Փայլանը իր ներկայացրած առաջարկի մեջ նշել է.
«Մեր մեջլիսը Օսմանյան և հայ ժողովրդի լուսավորության համար պայքարած, կրթական կառույցները կանգուն պահած, գրող, ստեղծագործող և այս հողերում սպանված մտավորականների իրավունքը պետք է ներկայացնի և նրանց հիշատակը վառ պահի»:
Նա նշել է․
«Հայոց ցեղասպանությունն աշխարհի տասնյակ երկրների խորհրդարանի հարցն է դարձել, սակայն Թուրքիայի ազգային մեծ ժողովում ընդհանրապես չի քննարկվել: Մինչդեռ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը պետք է քննարկվի հենց այն խորհրդարանում, որի երկրում է այդ ողբերգությունը տեղի ունեցել:
Աշխարհի բոլոր կողմերում սփռված Թուրքիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում: