Նոր պայթյուն է որոտացել Շրի Լանկայում
Շրի Լանկայում՝ Կոլոմբոյից 40 կիլոմետր արևելք, որոտացել է նոր պայթյուն։ Այդ մասին News 1st-ին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։ Հնարավոր տուժածների և զոհերի մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։ Իրավապահները հետաքննում է տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում մի քանի պայթյուն էր եղել եկեղեցիներում, հյուրանոցներում, բնակելի թաղամասում։ Վերջին տվյալներով, զոհվել է 359 մարդ, տուժել է 520-ը։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որը դեռ որևէ ապացույց չի ներկայացրել իր մասնակցության մասին։ Շրի Լանկայում ահաբեկչությանը մասնակություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 100 մարդ։ Քննութան վարկածով, այդ պայթյունների իրականացմանը մասնակցել է 9 մահապարտ-ահաբեկիչ, որից ութի ինքնությունն արդեն պարզվել է։