Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները հայտնում են, որ գաջեթներից կախվածությունը և նստակյաց կյանքին սովորելն առաջանում են վաղ մանկությունից։ Դրա հետ կապված պետք է սահմանափակել երեխաների ժամանցը, որը կապված է սահմանափակ ակտիվության հետ։

«Ինչ է պետք մեզ անպայման անել՝ երեխաներին վերադարձնել խաղի։ Ես ասում եմ նստակյաց կենսակերպից անցնել ակտիվ խաղերի՝ պահպանելով լիարժեք քունը»,- հայտարարել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը։

Հեռանկարում գաջեթներից պարբերաբար հրաժարումը կանխում է երեխայի ճարպակալումը և հոգեբանական խնդիրները։ ԱՀԿ-ից նշել են, որ մեկ տարեկանից փոքր երեխաները պետք է օրական առնվազն 30 րոպե չորեքթաթ շարժվելը և սկզբունքորեն չօգտագործել գաջեթներ։ Երկու տարեկան երեխաներին բավական է օրվա մեջ մեկ ժամ «շփվել» էլեկտրոնային ընկերոջ հետ և օրական առնվազն երեք ժամ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Ընդ որում, օրվա մեջ քնի օպտիմալ տևողությունը 14 ժամ պետք է լինի։

Երբ լրանում է երեխայի 3-4 տարեկանը, ապա ակտիվ խաղերը պետք է ևս մեկ ժամ ավելի լինեն։