Առողջական խնդիրներով քաղաքացու քույրը խնդրանք-պահանջով դիմում է Առողջապահոթյան նախարարին
Առողջական լուրջ խնդիրներով քաղաքացի Թերեզա Խուդաթյանի քույրը՝ Ծաղիկ Խուդաթյանը դիմում է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ աջակցության նպատակով․
«Հարգելի պարոն նախարար,
քույրս՝ Թերեզա Աղագյոլի Խուդաթյանը, (ծնված 1974 թվին) ս․թ․ ապրիլի 10-ից «Սթիվենս Ջոնսոն» ախտորոշմամբ գտնվում է Էրեբունի բժկական կենտրոնի ռևմատոլոգիական բաժանմունքում։ Երկու շաբաթ տևած «բուժման» ընթացքում, որի համար վճարել ենք մոտ 270 000 ՀՀ դրամ (քույրս գործազուրկ է), ստացել և ստանում է «մեդիպրեդ» հորմոնալ դեղահաբերը՝ օրական 7-8 ութ հատ։
Հիվանադանոց տեղեփոխելու սկզբնական ժամանակահատվածում ոտնաթաթերը եղել են գունափոխված։ Հիվանդանոցի բուժաշխտակազմի թողտվության և բացարձակ անտարբերության պատճառով հիվանդի վիճակը գնալով բարդացել է և երեք-չորս օր առաջ նկատվել է ոտնաթաթերի կտրուկ սևացում։
Ապրիլի 22-ին սույն հիվանդանոցի բժիշկները հենց հիվանդին, ով ունի շաքարային դիաբետ (30 միավոր), առաջարկել են ոտքերի անդամահատում՝ նշելով, որ իրենք այլևս անելիք չունեն։
Հարգելի՛ Արսեն Թորոսյան, դիմում եմ Ձեզ՝ որպես ՀՀ Առողջապահության նախարար և որպես բժիշկ, շտապ արձագանքել և լուծում տալ այս խնդրին, քանի որ յուրաքանչյուր վայրկյանը կենսական նշանակություն ունի։
Հետադարձ կապ՝ 093 31 98 95-Ծաղիկ Խուդաթյան (հիվանդի քույրը)»