Շուրջ 35 տարի է, ինչ Ժորա Համբարձումյանը կարմրախայտի մանրաձուկ է բաց թողնում Որոտան գետը՝ բնությանը հասցված վնասը փոխհատուցման համար։

Այս անշահախնդիր նախաձեռնությունը սկսել են դեռ 1980-ականներին՝ եղբոր հետ, երբ մանրաձուկը ստանում էին տանը՝ լոգարանում։

Այժմ տարբեր կազմակերպությունների աջակցությամբ, տարեկան 15-20 հազար մանրաձուկ է բաց թողնում Որոտան։

Ներկայացնում ենք ձեզ տեսանյութ, որը փոխանցում է «Հանրային քաղաքականության ինստիտուտ»-ը։