«Ստեղծարար միտք․ Պատրաստվի՛ր նորարարության, Հայաստան» ծրագրի շրջանակներում, ստեղծագործ ու նորարար երիտասարդների համար 2019թ. հունվարից մինչև 2019թ. հուլիս իրականացվում են մի շարք սեմինարներ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ):

Այս հանդիպումը կիրականացվի Վահան Բալասանյանի կողմից։

Վահան Բալասանյանը ճանաչված դիզայներ է, որը կպատմի դիզայնի՝ իր մտածելակերպի և մոտեցումների մասին, որից հետո մասնակիցների հետ կանցացնի 2 ժամ տևողությամբ աշխատարան՝ դիզայնի մտածելակերպը սեփական փորձով հասկանալու համար։

Մասնակցությունը անվճար է։ Անհրաժեշտ է գրանցվել։

«Ստեղծարար միտք» ծրագիրն իրականացվում է Բրիտանական Խորհրդի աջակցությամբ՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Ուկրաինայի յոթ երկրներում և ուղղված է ձեռնարկատիրության և
ստեղծագործական ոլորտների զարգացմանը այդ երկրներում։