Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությանն մաքսային արտոնություն է տրվել
«Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ն Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով։ Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա իր նիստին։
Ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրությունում։ Դրանք ներկրվելու են Չինաստանից, և արժեքը գերազանցում է 2 միլիարդ դրամը։
Իրավաբանական անձանց ռեգիստի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է 2018թ-ի նոյեմբերին։ Ընկերության սեփականատերերից մեկը Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին ներկա է գտնվել այս ընկերության գործարանի բացմանը։ Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ այն հայ-լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է, որը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում զբաղվելու է կենցաղային տեխնիկայի արտադրությամբ։