ՀՀ և Բելառուսի ՊՆ ղեկավարները հաստատել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը
Մոսկվայում ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ, հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունից։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև բարձր մակարդակի փոխայցեր կազմակերպելու ուղղությամբ։
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ Այն ներառում է շուրջ երկու տասնյակ միջոցառումներ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, կապի, կապիտալ շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում