Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կասեցրել է «Սպայկայի» հետ կապված ներդրումային ծրագիրը
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կասեցրել է «Սպայկա» ընկերության հետ կապված ներդրումային ծրագիրը՝ ընկերության դեմ հարուցված քրգրոծի պատճառով: Այդ մասին հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ կոնգրեսում, որն անցնում է ՌԴ Տվերի շրջանում:
«Ամեն ինչ պատրաստ է, բայց մենք կասեցրեցինք «Սպայկայի» հետ կապված ծրագիրը: Մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե խոսք է գնում պոտենցիալ սնանկության մասին»,- ասել է Բելյանինովը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:
Ըստ նրա, ծրագիրը «չի չեղարկվել, չի ուղարկվել արխիվ, ուղղակի դեռևս հետաձգվում է առաջացած ֆորս-մաժորային հանգամանքների պատճառով»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում