Ռոջեր Ֆեդերերի «Մեծ սաղավարտ»-ի 20-րդ տիտղոսը․ «Australian open»
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պաշտպանեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի իր տիտղոսը և նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի 20-րդ տիտղոսը: Շվեյցարացին «Australian open»-ում հաղթել էր նաև 2004, 2006, 2007, 2010 և 2017 թվականներին:
«Australian open»-ի տղամարդկանց մենախաղի եզրափակչում մրցելով խորվաթ Մարին Չիլիչի հետ 3 ժամ 2 րոպե, Ռոջեր Ֆեդերերը գերազանցեց մրցակցին 2:6, 7:6, 3:6, 6:3, 1:6 հաշվով:
Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում հաղթել է 20 անգամ, կրկնելով Նովակ Ջոկովիչի ռեկորդը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում