Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի ֆոյեում բացվել է «Սեռական բռնության թանգարան» խորագրով ցուցահանդեսը։ Այն կազմակերպել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն։

Ինչպես նշում է կազմակերպիչ ՀԿ-ն, ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվում են այն առարկաները, որոնք սեռական բռնության ենթարկված անձինք ասոցացնում են իրենց կյանքում կատարված սեռական բռնության հետ: Առարկաների հետ ներկայացված են նաև անձնական պատմությունները: Ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար ապրիլի 25-27:

Նշենք, որ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը հիմնադրվել է 2008թ․ և ծառայություններ է մատուցում սեռական բռնության ենթարկված անձանց, այդ թվում նաև անչափահասներին: