Իտալիայում, Վենետիկում պարահանդեսային երթեր են անցկացվում
Իտալիայում սկսվել են պարահանդեսային զբոսանքները, առաջին երթերը տեղի կունենան այսօր երկրի տարբեր քաղաքներում, նաև Վենետիկում:
Իտալական պարահանդեսները տևում են երեք շաբաթ, ըստ ավանդության, ավարտվում «յուղոտ երեքշաբթի», որը կաթոլիկական օրացույցով համընկնում է փետրվարի 13-ին:
Վենետիկյան պարահանդես
«Մարիայի երթը» և «Հրեշտակի թռիչքը»՝ Վենետիկյան պարահանդեսի հիմնական միջոցառումները, տեղի են ունենալու փետրվարի 2-ին և 3-ին: Հունվարի 27-ից բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված՝ սկսած փողոցային ներկայացումներից մինչև էքսկուրսիաներ: Հանրաճանաչ VeCircOnda-ն՝ տոն ջրի վրա, նվիրված է կրկեսին: Դիմակներից բացի, մասնակիցները հագնում են Վենետիկյան հանրապետության դարաշրջանի զգեստներ:
Պարահանդեսի պաշտոնական մեկնարկը կտա «Մարիայի երթը» փետրվարի 3-ին: Այդ ավանդույթը հիշեցնում է այն, թե ինչպես միջնադարյան ծովահենները գողացել են Վենետիկյան հանրապետության 12 գեղեցկուհիների, ում փրկել են ռազմիկները: Այդ երթի անցած տարվա հաղթողը որպես կանոն հանդես է գալիս հրեշտակի դերում, ով իջնում է 100մ բարձրության վրա գտնվող զանգակատնից Սուրբ Մարկոսի հրապարակում:
Ամեն տարի Վենետիկում պարահանդեսի ժամանակ հավաքվում են հազարավոր այցելուներ: Անվտանգության նկատառումներից ելնելով իշխանությունը հատուկ միջոցներ է ձեռնարկում: Վենետիկի կենտրոնական մասից կարելի է անցնել միայն քայլելով կամ նավակներով: