2019թ-ի սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա մոտ երեք անգամ՝ հասնելով 4500 դրամի 1 դասաժամի համար:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9000 դրամի չափով:

Նշվում է, որ բարձրացումը պայմանավորված է որակյալ մասնագետների ներգրավման հեռանկարով, ինչը հնարավոր է դարձել վերջին չորս ամսում կատարված տնտեսումների և անհարկի ծախսերի կրճատման հաշվին։

Տնտեսվել է մոտ 200 մլն դրամ։