Հովհաննես Հարությունյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: