Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում սեփական հարկի տակ առաջատար «Պարի Սեն Ժերմենը» «Մոնպելյեի» հետ խաղում 4։0 հաշվով հաղթանակ է տոնել։ Խաղի ժամանակ փայլել են՝

Նեյմար՝ դուբլ,

Էդինսոն Կավանի՝ 1 գոլ

Անխել դի Մարիա՝ 1 գոլ։

Կավանին խփեց փարիզյան թիմի կազմում իր 157-րդ գոլը՝ գերազանցելով Զլատան Իբրահիմովիչի ռեկորդային ցուցանիշը։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 59 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Մոնպելյեն» 31 միավորով 7-րդ տեղում է։