92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Էլինա Բիստրիցկայան։

Նշենք, որ դերասանուհին 1958 թվականից աշխատել է Փոքր թատրոնում:

Վերջին տարիներին Էլինա Բիստրիցկայան ծանր հիվանդ էր։

Նա մեծ ճանաչում է ձեռք բերել «Խաղաղ Դոն» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Դրանից հետո նա խաղացել է այլ հայտնի ֆիլմերում։