Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 4-5 տարում «Գազպրոմ Արմենիայում» 500-1000 աշխատատեղ կկրճատվի։

Բաղրամյանը նշել է, որ ընկերությունում աշխատակիցների օպտիմալացման խնդիր կա, իսկ աշխատակիցների աշխատավարձերը սակագնի վրա ազդում են՝ հաշվարկվում են սակագնում։

Անդրադառնալով գազի գնին ՀԾԿՀ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ 2019թ-ի համար արդեն բանակցել են, և կան նախնական պայմանավորվածություններ, որ գազի գնի թանկացում չի լինելու: