Ավելի քան կես դար է՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում շատ յուրօրինակ ավանդույթ է գործում:

Յուրաքանչյուր ապրիլի 24-ին գյուղի տարբեր տարիքի երիտասարդները ողջ տարվա ընթացքում հավաքված ռետինե անվադողերը բարձրացնում են Ուջանի հարևանությամբ գտնվող լեռան լանջին և մեծ կրակ վառում: Ի դեպ, լեռը շատ լավ երևում է Թուրքիայի տարածքից, գրում է Ermenihaber.am-ը:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ևս ավանդույթը պահպանվել է. ուջանցի երիտասարդներն էլ նման կերպ են մասնակից լինում համահայկական պահանջատիրության գործին: