Ապրիլի 23-25 6 հայ երիտասարդ ազատ ոճայիններ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի:

Ոսկե մեդալակիրներ են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Արծաթե մեդալակիր է դարձել Մհեր Մարկոսյանը 86 կգ:

70 կգ քաշային Արման Անդրեասյանն ու 97 կգ քաշային Կոլյա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ մրցաշարը միջին մրցակցություն ուներ:

Ապրիլի 26-ին հավաքականը վերադառնում է Հայաստան:

Նշենք, որ մայիսի 4-ին ընտրանին կմեկնի Վլադիկավկազ, որտեղ կշարունակի նախապատրաստվել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կայանալու է հունիսի 3-9 Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում: