Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրում արգելվում է կրել այնպիսի հագուստ, որով հնարավոր չի լինի նույնականացնել մարդու դեմքը։ Օրենքն ուժի մեջ է մտնում այսօրվանից։

Նախագահը ստորագել է նման օրենք՝ մարդկանց նոր պայթյուններից պաշտպանելու և երկրում տիրող իրավիճակը կայունացնելու համար։

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի էր ունեցել ութ պայթյուն՝ եկեղեցիներում, հյուրանոցներում, քաղաքի այլ մասերում, ապրիլի 26-ին՝ ևս երեք պայթյուն։ Նախնական տվյալներով, զոհերի թիվը հասել է 253-ի, տուժել է 500 մարդ։