Մոսկվայում անցկացված խառը մենամարտերի АСА 95 մրցաշարում Էդուարդ Վարդանյանը հաղթել է 30-ամյա ամերիկացի Ջոշուա Ալավեսին: Հայ մարտիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ:

27-ամյա Էդուարդ Վարդանյանը MMA-ում տարել է 20 հաղթանակ և կրել 4 պարտություն:

Ներկայացնում ենք ձեզ Վարդանյանի հաղթական մենամարտի տեսանյութը։