Սաուդյան Արաբիան ֆինանսապես կաջակցի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի առաջխաղացմանն ԱՄՆ Կոնգրեսում: Այդ մասին ասվում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ադամ Շիֆի կայքում:

Շիֆը հանդիպել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա բին Բանդար ալ Սաուդի հետ Սաուդյան Արաբիայի թագավորության դեսպանատանը տեղի ունեցած միջոցառման շրջանակում:

Երկժամյա զրույցի ընթացքում քննարկվել են հիմնականում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Բացի այդ հանդիպմանը քննարկվել է Ադամ Շիֆի բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Շիֆի առաջարկով, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչն ԱՄՆ-ում համաձայնվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բանաձևի առաջխաղացմանը: