Թեհրանում արտակարգ իրավիճակ է եղանակային վատ պայմանների պատճառով։

Առատ ձյան հետևանքում Թեհրանում փակվել են օդանավակայաններն ու դպրոցները, քաղաքից դուրս հարյուրավոր մեքենաներ են արգելափակվել ճանապարհներին:

Իրան - Թեհրան-Քարաջ ավտոմայրուղին առատ ձյան պատճառով անանցանելի է դարձել, 28-ը հունվարի, 2018թ․

Իրանի պետական հեռուստաալիքներով հաղորդվել է, որ աշխատանքներ են տարվում ճանապարհներին մնացած մարդկանց օգնություն ցուցաբերելու համար:

Կարմիր մահիկի տվյալներով՝ ավելի քան 6 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր տեղակայման կետեր։