ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան, պատասխանելով ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ երկրում չկան անօրինական անազատության մեջ գտնվող անձինք:

«Անօրինական անազատության մեջ գտնվող անձինք չկան Հայաստանի Հանրապետությունում: Եթե կան անազատության մեջ պահելու նվազագույն բավարար հիմքեր, ապա անձինք գտնվում են անազատության մեջ: Եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, ապա ընտրվում է խափանման այլ միջոց կամ կալանքը փոխարինվում է գրավով, որպես խափանման այլընտրանքային միջոց: Եվ այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի եղած իրավիճակից. ավելի շատ անձ է գտնվում ազատության մեջ, քան նախկին իշխանությունների ժամանակ»,- ասել է Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը զերծ է մնացել որևէ մեկին քաղբանտարկյալ անվանելուց, նշելով, որ դատապարտված կամ կալանավորված անձն է որոշում իր ոչ իրավական կարգավիճակը: