Հակառակորդը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ
Ապրիլի 29-ին , ժամը 13:00-14:00 ընկած ժամանակահատվածում հակառակորդը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրել։ Կրակել են նաև Ոսկեպարի և Բաղանիսի դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ, կորուստներ չունենք»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում