«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգն իր ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն է հայտնել:

«Manchester Evening News»-ի փոխանցված տեղեկության համաձայն 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է լիարժեք համաձայնագիր ստորագրել, և ոչ թե մեխանիկորեն երկարաձգել պայմանագիրը, որը ստորագրվել է 2015 թվականին և նախատեսված է 3 տարով:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նոր պայմանագրի համաձայն կբարձրանա նաև ֆուտբոլիստի պայմանագիրը:

Հիշեցնենք` Յանգը 2011 թվականի հուլիսից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», ուր 18 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ասթոն Վիլայից»: