Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան
Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը։ Այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում