Մայիսը հագեցած է տոնական և ոչ աշխատանքային օրերով:

Արցախի արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ համաձայն «Արցախի տոների և հիշատակի օրերի մասին» Արցախի օրենքի՝ մայիս ամսում կլինի աշխատանքային 20 և ոչ աշխատանքային 11 օր:

Աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին, որը ոչ աշխատանքային օր է:

Մայիսի 9-ին նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը, որը ևս ոչ աշխատանքային օր է:

Մայիսի 15-ին նշվելու է Ընտանիքի օրը, որը, սակայն, աշխատանքային կլինի: Իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը կնշվի մայիսի 28-ին, որը ևս ոչ աշխատանքային է: