Ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ասել է․

«Քննարկել ենք Արցախում գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ իրականացնելու շուրջ մի շարք հարցեր:

Նախատեսում ենք Արցախում հիմնել պիստակի այգիներ, որը մեծ պահանջարկ կունենա հանրապետությունում: Պիստակը համարվում է աշխարհի ամենաթանկ բերքը: Արցախում կան բոլոր նախադրյալները, որպեսզի սկսենք այդ ծրագիրը, որովհետև այստեղի հողը բավականին հարուստ է սննդատարերով: Եթե մենք կարողանանք այդ ծրագիրն իրականացնել, կունենանք մեծ եկամուտ: Ներկայումս Արցախում մեծ ուշադրություն ենք դարձնում նռան, արքայախնձորի, խաղողի այգիների հիմնմանը, բայց շատ լավ կլինի, որ այլ մրգատու ծառերի այգիների հիմնմամբ ևս զբաղվել. դրանք ավելի արդյունավետ կլինեն»,- մասնավորապես ասել է Հովիկ Տեր-Աշոտյանը: