Ապրիլի 28-ին Սիդնեյում մոտ 1000 մարդ ցույց է անցկացրել։ Ցուցարարները Ավստրալիայի կառավարությունից պահանջել են Հայոց ցեղասպանության ճանաչում:

«Ցուցարարները իրենց պահանջը ուղղել են վարչապետ Սքոթ Մորիսոնին, որը նախկինում զանգվածային սպանությանը տվել է «ցեղասպանություն» անվանումը, բայց վերջերս խուսափում է այդ եզրույթից»,- այս մասին հայտնում է Associated Press Australia-ն:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մորիսոնը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ չի օգտագործում «ցեղասպանություն» եզրը, քանի որ հնչեցնում է պետական կարծիք, իսկ նախկինում այդ թեմայի մասին խոսել է որպես անհատ: