ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Մրցույթը կկայանա 2019թ. մայիսի 30-ին:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերին թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 12-ին նա հրաժարական տվեց։ Դրանից հետո թատրոնի դերասան Արման Նավասարդյանը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով վեց ամիս ժամանակով նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։