«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 30-ին ժամը 11։00-20։00 կդադարեցվի Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Սաթյան, Բակունց, Մամիկոնյան, Խորենացի, Սյունիք և Անկախություն փողոցների, Արևշատ, Վանքի Տափ, Արեգունի, Սալքար և 6-րդ թաղամասերի, 5-րդ թաղամասի 1-8 շենքերի, Յոլյան նրբանցքների, ինչպես նաև Հարզիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Քարաշեն, Հարթաշեն, Իշխանասար, Հացավան, Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր գյուղերի, Տաթևեր ճոպանուղու և հարակից զինմասերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 30-ին ժամը 10։00-21։00 կդադարեցվի նաև Արարատի մարզի` Հնաբերդ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ, Այգեզարդ, Այգեպատ, Գինևետ, Նոր Ուղի, Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Սիսավան, Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Արարատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: