Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում, կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը՝ հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում:

Բնականաբար այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարի ակնհայտ ոչ իրավաչափ հրամանը:

Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ նշված ապօրինությունը մասամբ վերացվել է և դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը, այսինքն բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է: Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: