ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել, հայտնել է, «Հայկական ժամանակը»:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: