Հեղինակավոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» (The International Opera Awards) «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող է Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը:

Մրցանակաբաշխությունը կայացել է նախօրեին։

Նշենք, որ 2016-ին «Միջազգային օպերային մրցանակաբաշխությունում» Լիտվայից 35-ամյա սոպրանո Հասմիկ Գրիգորյանը «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում արդեն հաղթող էր ճանաչվել։

Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ 1999թ-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։ Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում։ Լիտվայում և արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի, կամերային նվագախմբի հետ։ 2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006թ-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2011-2012թ-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013թթ կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014թ-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։