Ախալքալաքի Քարծախ գյուղում գիշերը հարձակվել են պահակի վրա և գոմից գողացել են 32 գլուխ անասուն․ Սահմանապահները կարողացել են Թուրքիայի հետ սահմանից վերադարձենել կենդանիներին, սակայն գողերին չի ստացվել բռնել։

Նշենք, որ Թուրքիային սահմանակից Քարծախ գյուղում կողոպուտով հարձակումը տեղի է ունեցել գիշերը 01։00-ին։ Համաձայն գոմի պահակի՝ Սարգիս Գասպարյանի խոսքի՝ նա գիշերը հեռախոսով իր որդու հետ էր խոսում, երբ լսել է ինչ-որ աղմուկ և շան հաչոցի ձայն, բացել է տնակի դուռը, որտեղ նա ապրում է։ Աղմուկը տարօրինակ է թվացել նրան, և նա ներս է մտել՝ փակելով դուռը։ Գողերը կրակել են շան վրա, այնուհետև կոտրել տնակի դուռը և մտել ծեծի ենթարկել պահակին։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ հարևան Թուրքիայից իրականացնում են գողություններ սահմանակից Ջավախքի հայկական գյուղերում։

«Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը ինչպես նախկինում էր նախազգուշացնում, այժմ կրկնում է, որ եթե չիրականացվեն կանխարգելիչ գործողություններ, ապա հնարավոր է իրականացվեն նաև մարդկանց առևանգումներ։

Քանի որ Վրաստանի սահմանները պատշաճ կերպով չեն պահպանվում և պաշտպանվում, հնարավոր է, որ տարբեր ծայրահեղականներ կամ զինյալներ ներթափանցեն Ջավախք՝ միջազգային ապակայունացում հրահրելու նպատակով։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցությունը անցնում է Ջավախքի տարածքով։

Այս հարցի շրջանակներում «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ-ն առաջարկում է և պահանջում, որպեսզի Վրաստանի համապատասխան պատասխանատու մարմինները օրինական հիմքով հրազեն տան Թուրքիային սահմանակից գյուղերի տեղաբնակ յուրաքանչյուր ընտանիքի՝ Վրաստանի սահմանապահներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու և անհրաժեշտության դեպքում իրենց ընտանիքները, ունեցվածքը և երկիրը պաշտպանելու նպատակով։