Իջևանում փայտի գործով զբաղվողներն երեկ երեկոյան փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: «Հետքի» հաղորդմամբ, ճանապարհը փակողները պահանջում էին հանդիպում այն անձի հետ, ով հրաման էր տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:

Բախում է տեղի ունեցել ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է սկսվել։ Նրանք սկսկել են քարեր նետել ոստիկանները հետ են նահանջել։ Կան վիրավորներ, այդ թվում նաև ոստիկաններ։

Ցուցարարները հայտնել են, որ սպասում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

Իսկ իրենց վիրավոր ընկերների մասին հստակ ոչինչ դեռևս չգիտեն, նրանց տեղափոխել են տարածքից: Ըստ աղբյուրի, ոչ ցուցարարների, ոչ ոստիկանների վիրավորների մասին հստակ թվեր հայտնի չեն: