«Իջևանում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվածների մոտ քերծվածքներ են և թեթև սալջարդեր»․ ԱՆ մամուլի քարտուղար
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցնում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում