Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կարգադրել է ժողովրդական հերոսի կոչում շնորհել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Հիշեցնենք, որ Նազարբաևը երեկ հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից՝ Ղազախստանը շուրջ 30 տարի ղեկավարելուց հետո: Նրան նաև շնորհվել է գերազանցության հատուկ նշան՝ «Ոսկե աստղն» ու «Հայրենիք» շքանշանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Նազարբաևի պատվին անվանափոխվել է նաև երկրի մայրաքաղաք Աստանան՝ դառնալով Նուրսուլթան, որտեղ առաջիկայում կկանգնեցվի նրա հուշակոթողը: