Արխիվ - 21 Մարտ 2019
«Հայինկասացիայի» Գյումրու բաժնի վարորդը հափշտակել է $20.000 ու մեկնել Հայաստանից
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Դեպքի առթիվ ՀՀ…
Աստանայի բնակիչների մի մասը դեմ է մայրաքաղաքը՝ Նազարբաևի պատվին Նուրսուլթան վերանվանելուն
Ղազախստանի մայրաքաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Աստանան Նուրսուլթան վերանվանելու դեմ: Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանն ընդունել է երկրի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու նախագիծը:Երկրի օրենսդիր մարմինը երկու ընթերցմամբ ընդունել է…
Դավիթ Սանասարյանը վիճարկելու է իր կողմից էթիկայի կանոնը խախտելու մասին որոշումը
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։ Այսպիսի որոշում է հրապարակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հարուցած կարգապահական վարույթի…
ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի վարձը վճարել 4 ամսում
ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են ուսվարձը վճարել հավասարաչափ 4 ամսվա ընթացքում: Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ Արամ Սիմոնյանը ստորագրել…
«Սկսվել են WHISE Armenia հիմնադրամի գրանցման աշխատանքները, որը պետք է զբաղվի տվյալների թվայնացմամբ»․ Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «WHISE Embleema միջազգային կոնսորցիումի պատասխանատուներ Ալեքսիս Նորմանդի և Վահան Սիմոնյանի հետ քննարկեցինք Հայաստանում թվային առողջապահության զարգացման հեռանկարները։ Նրանք ինձ տեղեկացրեցին, որ արդեն սկսել են WHISE Armenia…
Սևանա լճի կղզին՝ 1898 թվականին
Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի կղզին 1898թ-ին. Այս հին լուսանկարի առաջին պլանում երևում է Սևանավանքի երրորդ եկեղեցին: Դա Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է, որը քանդվել է 1931թ-ին և որի քարերն օգտագործվել են որպես շինանյութ` կղզում հանգստյան տուն կառուցելու…
«Քննարկվում է դիրքապահների ծառայության ժամկետը կրճատելու, ոչ դիրքապահներինը՝ ավելացնելու հարցը»․ Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստի ժամանակ հայտնել է․ «Ներկայումս Պաշտպանության նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահության չընդգրկված զինծառայողների պարտադիր…
Մարտի 26-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի
Մարտի 26-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի: Կառավարությունը որոշումն ընդունեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի առաջարկով: Արտահերթ նիստը կգումարվի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի…
«Բերդի պետական քոլեջ»-ը կմիանա «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան»-ին
«Բերդի պետական քոլեջ»-ը կմիանա «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան»-ին և կստեղծվի «Բերդի բազմագործառութային պետական քոլեջ»: Նման որոշման նախագիծ կառավարություն ներկայացրել էր կրթության և գիտության նախարարությունը՝ կրթության ոլորտում գործող միջին…
«Դասերի ժամին աշակերտներին մի՛ կանչեք լրացուցիչ պարապմունքների». Անահիտ Բախշյան
Անահիտ Բախշյանն, ով հանդիսանում է Հանրային խորհրդի անդամ, «Հերացի» ավագ դպրոց, ԵՊԲՀ-ի ռեկտորի ներկայացուցիչ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, անդրադարձել է դպրոցականների լրացուցիչ պարապմունքներին, որոնք անց են կացվում դասաժամերի հաշվին։ «Մի քանի օր առաջ ԿԳ նախարարը…
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը լուծարվել է
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կդադարեցվի գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Վերջինիս լիազորությունները կկատարի գյուղատնտեսության նախարարությունը: Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված…
Էթիկայի հանձնաժողովը խախտում է արձանագրել Դավիթ Սանասարյանի վարքագծում
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էթիկայի խախտում է արձանագրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վարքագծում: Մասնավորապես՝ հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի…
Նոր Գյուղ համայնքում հայտնաբերված խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք…
Վահագն Վերմիշյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում Վահագն Վերմիշյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Նշենք, որ նա մասնագիտությամբ ճարտարապետ է, եղել է Ստեփանավանի գլխավոր ճարտապետը: Գործունեություն է ծավալել նաև Ռուսաստանի դաշնությունում` եղել է Օռյոլի շրջանի գլխավոր ճարտարապետը, աշխատել է նաև Սուդանում,…
Պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող․ «Ես ինձ տուժող չեմ համարում, Բաբայանն ինձ ծեծի չի ենթարկել»
Ազգային ժողովի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին դատարանում հայտարարել է Բաբայանը՝ նշելով, որ ինքը չի եղել այն դահլիճում, որտեղ, ըստ գործի նյութերի, ծեծի են ենթարկել գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովին: Գործով տուժող…
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի բողոքարկի տեսչական մարմնի ակտն ու կվճարի 382 մլն դրամը
Նախորդ շաբաթ հարցում էր ուղարկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին՝ հետաքրքրվելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարած ստուգումներով: Հարց է ուղղվել, թե կոմբինատն ինչ առարկություններ ունի տեսչական մարմնի ստուգումների ընթացքում բացահայտված խախտումների…
Ի՞նչ տեսք ուներ Երևանը 1724 թվականին
Հայկական զարդերի ու կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրիվան (Erivan) Հայաստանի մայրաքաղաքը (La Capitale de l'Arménie) A. .... B. Սուլթանի մզկիթը (La mosquée du sultan)) C. Մեծ հրապարակը (la grande place) D. Եկեղեցին…
«Մախինացիայով Գագիկ Ծառուկյանն ունեզրկեց գերմանական կազմակերպությանը». Կարո Եղնուկյան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Վարդանյանի կողմից արված բաժնետոմսերի հապշտակումը ունի շատ հետաքրքիր, բայց մոռացված նախադեպ: Տարիներ առաջ գերմանական մի ներդրումային կազմակերպություն գնել էր Գագիկ Ծառուկյանի հոլդինգ կազմակերպության մի…
Վարչապետին բարկացրել է «Արմաթի» աշխատակիցների աշխատավարձերի ուշացումը
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցել է «Արմաթ» լաբորատորիաների մոտ 260 խմբակավարի նամակը, որոնք արդեն երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել: «Հնարավո՞ր է արդյոք այսպիսի բան 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան:…
2018թ-ին պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան $74 մլն
2018թ-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 36 մլրդ դրամ կամ $74.08 մլն: ՀՀ ԳԴ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի,…
Բժիշկները փրկել են գլխուղեղի ծանր վնասվածքով 2-ամյա երեխայի կյանքը
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են գլխուղեղի ծանր վնասվածքով հիվանդանոց տեղափոխված սիրիահայ Գևորգյանների 2-ամյա զավակի կյանքը: Երեխային շտապօգնությունն էր տեղափոխել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի…
Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու պատճառով
Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ ապրանքում առկա հարավաֆրիկյան տոմատային ցեցի առկայության պատճառով, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը: Ուկրաինայում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և սպառողների պաշտպանության ծառայության համատեղ հայտարարության մեջ…
Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ հիմք ընդունելով առողջապահության նախարարի 2019թ-ի մարտի 7-ի թիվ 576-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է՝ «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ…
«Կողմ ենք, որ թալանվածը վերադարձնեն պետությանը, բայց չի կարելի դա անել կասկածելի իրավական գործիքներով, որոնք հետագայում կուղղվեն քո երկրի դեմ». Գևորգ Պետրոսյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մեղադրանքի ապացուցման բեռը մեղադրյալի վրա դնելու հայեցակարգին, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած՝ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելու մասին նախագիծը դեռ պարզ չէ,…
Ղազախստանի 5 քաղաքների կենտրոնական փողոցները Նազարբաևի անունով կկոչվեն
Ղազախստանում 5 քաղաքների կենտրոնական փողոցներն այսուհետ կկոչվեն երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով, հաղոդում է «Хабар 24»-ը: «Մասլիխաթի (տեղական ներկայացուցչական մարմին – Tert.am) պատգամավորները համապատասխան որոշումը միաձայն ընդունեցին: Այդ կերպ Պավլոդարի կենտրոնական…
«Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը»․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հանձնարարությամբ երեկ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների, ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի համար…
Նուրսուլթան Նազարբաևի դստերն ընտրել են Ղազախստանի սենատի խոսնակ
Պատգամավորների փակ քվեարկությամբ Դարիգա Նազարբաևան միաձայն ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ սենատի խոսնակ, փոխանցում է Tengrinews.kz-ը: Արդեն հայտնել էինք, որ սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո, դարձել է երկրի նախագահի պաշտոնակատար: Նուրսուլթան…
Նուրսուլթան Նազարբաևը հռչակվել է Ղազախստանի ժողովրդական հերոս
Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կարգադրել է ժողովրդական հերոսի կոչում շնորհել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Հիշեցնենք, որ Նազարբաևը երեկ հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից՝ Ղազախստանը շուրջ 30 տարի ղեկավարելուց հետո: Նրան նաև շնորհվել է գերազանցության հատուկ նշան՝…
«Ղազախստանի նախագահի հրաժարականից հետո մեզ համար կտրուկ ոչ մի բան չի փոխվի». Արման Աբովյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Միանգամից պատասխանեմ մի քանի հարցերին` Ղազախստանի վերաբերյալ։ 1. Նուրսուլթան Նազարբաևն արդեն երեսուն տարի ղեկավարում էր Ղազախստանը։ 2. Նազարբաևի «հեռանալն» առայժմ «կլասիկ» հեռանալ չի, քանի որ այդ…
Հոգեհանգստի ծառայություններ մատուցող անհատ ձեռներեցը պետությանը պատճառել է 4.5 մլն դրամի վնաս
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում ՀՀ քր օր-ի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է պաշտոնական կեղծիք կամ անփութություն ցուցաբերելու…
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել․ «Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Բանն այն է, որ 2019թ-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները…
Թմրամիջոց ապօրինի իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 34 -ամյա տղամարդուն:…
«Մոր և մանկան առողջության պահպանումը նախարարության գերակա խնդիրներից է». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` ծանոթանալու մատուցվող ծառայությունների որակին: Այցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվելիք Պերինատալ կենտրոնի կառուցվածքը: Առաջարկվել է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ կողմերի…
Երևանում նախատեսում են անցկացնել Global Citizen Forum
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն երեկ ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմանդ Արտոնը ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել…
Լեզվի կոմիտեն հորդորում է հրապարակների և փողոցների անվանումները կիրառել հայոց լեզվի կանոններին համապատասխանող հոլովով
Լեզվի կոմիտեն հորդորում է հրապարակների և փողոցների անվանումները կիրառել հայոց լեզվի կանոններին համապատասխանող հոլովով։ «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչպե՛ս պետք է գրել կամ արտասանել փողոցների և հրապարակների անվանումները։ Երբ փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների լրացումներն ածական են, ամեն…
ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ալաբաման դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգը: Ալաբամա նահանգի ղեկավար Քոյ Իվին է ստորագրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հռչակագիրը։ Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը՝ շնորհակալություն հայտնելով նահանգապետին նման որոշման համար: Հանձնախումբը հիշեցրել է…
Ավարտվել են Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքները
Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Վերանորոգման արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը: Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ փոխվել է արտաքին լուսավորության համակարգը,…
Հրանուշ Խառատյան․ «Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձրացնելու համար»
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձրացնելու համար: Սա պատմական նյութ է: Մի շարք կարևոր հարցեր ճշգրտելուց զատ հաստատում է նաև, որ ժողովուրդն այս կամ այն կերպ մոտավորապես հենց այսպես էլ պատկերացնում էր…
«Վազգենը քեզ հայհոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քո վրա․․․»․ Վահան Շիրխանյանի սենսացիոն նամակը Քոչարյանին
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում,…
Մարտի 21-25 սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում մարտի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։00-16։00 - Խաղաղ Դոնի փ. 19/2 շենքը, 10։30-16։30 - Չարենցի փ. 17ա, 17բ…
Ամենա