Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ հիմք ընդունելով առողջապահության նախարարի 2019թ-ի մարտի 7-ի թիվ 576-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է՝
«Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ» (սերիա՝ 031117, ժամկետ՝ 11.2020թ.), (սերիա՝ 010518, ժամկետ՝ 05.2021թ.) և «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.), (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.) դեղերի շրջանառությունը:
«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է. զգոն լինել և զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից»,- գրված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: