Պատգամավորների փակ քվեարկությամբ Դարիգա Նազարբաևան միաձայն ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ սենատի խոսնակ, փոխանցում է Tengrinews.kz-ը:

Արդեն հայտնել էինք, որ սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո, դարձել է երկրի նախագահի պաշտոնակատար:

Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը 56 տարեկան է, մասնագիտությամբ՝ պատմաբան: