Երևանում նախատեսում են անցկացնել Global Citizen Forum
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն երեկ ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմանդ Արտոնը ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող հարցեր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում