Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում, Ադրբեջան-Եվրոպա գործակցության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը համաձայնեցված է:

«Շատ շուտով նոր երկկողմ հանդիպում կունենանք: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի վերաբերյալ: Ավանդաբար այն կհայտարարվի Երևանում և Բաքվում»,-ասել է նա, հայտնում է Trend-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպել են Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս ներկա էր հանդիպմանը։