ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում անցկացնել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է։ Իսկ ամսաթիվը մենք միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով, և չենք խախտելու այդ սկզբունքը», - ասել է Նաղդալյանը: Գրում է panarmenian-ը։