Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր նախատեսվում մատուցել
Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ էր նախատեսվում մատուցել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական RFI-ը:
Նշենք, որ ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում:
Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում